9 հուլիսի 2012 - 17:01 AMT
Թ. Մանասերյանը պոտենցիալ ռիսկ տեսնում է ՀՀ պետպարտքի հարցում, սակայն այն անհամեմատելի է եվրոպական երկրների հետ

Տնտեսագիտական գիտությունների դոկտոր, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանին մտահոգում է ոչ թե Հայաստանի պետպարտքի սպասարկումը, այլ նրա արդյունավետ օգտագործումը: «Պոտենցիալ ռիսկեր կան, սակայն դրանք ամհամեմատելի են պետպարտքի ու ՀՆԱ այն հարաբերակցության հետ, որն առկա է ԵՄ որոշ երկրներում՝ հատելով թույլատրելի 100 տոկոսի շեմը»,-ասել է նա՝ մեկնաբանելով ԱՄՆ դոլարի համեմատ դրամի արժեզրկման ազդեցությունը:

Մասնավորապես, խոսքը գնում է Հայաստանի միջպետական պարտքի մասին երրորդ երկրի արժույթի անարդյունավետ օգտագործմամբ: