23 հոկտեմբերի 2004 - 18:34 AMT
«ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԳԱՄ ՇԱՀԱՐԿՈՒՄ Է ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԽՆԴԻՐԸ»
Ադրբեջանի ԱԳՆ հայտարարել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 59-րդ նստաշրջանի օրակարգում «Ադրբեջանի գրավյալ տարածքներում առկա իրավիճակի» մասին հարցը ներառելու մտադրության մասին: Մասնավորապես, խոսքը վերաբերում է «կարգավորման ելքը կանխորոշելու հայկական կողմի փորձերը կանխելու» Բաքվի մտադրությանը: Սակայն, ինչպես հաղորդել են Հայաստանի ԱԳՆ մամլո ծառայությունում, Ադրբեջանը հերթական անգամ շահարկում է ղարաբաղյան խնդիրը, սակայն դա դեռեւս չի նշանակում, որ իրեն մտադրությունները կյանքի են կոչվում: Այնուամենայնիվ, ցանկացած նման փորձ գտնվում է Հայաստանի դիվանագիտական մարմինների ուշադրության կենտրոնում: