9 հուլիսի 2012 - 19:05 AMT
Միջերկրական ծովի արևելքում տեղի է ունեցել երկրաշարժ

Երկրաշարժը տեղի է ունեցել երկուշաբթի օրը, Միջերկրական ծովի արևելքում, հաղորդել է ԱՄՆ Աշխարհագրական ծառայության գլոբալ մոնիթորինգը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է հունական Ռոդոս կղզուց 111կմ հարավ-արևելք և թուրքական Անթալիա հանգստավայրից 211 կմ հեռավորության վրա:

Նյութական վնասի մասին հաղորդագրություններ մինչ այժմ չեն ստացվել: