9 հուլիսի 2012 - 19:11 AMT
Աֆղանական Քանդահարում զինված անձինք հարձակվել են ոստիկանական բաժանմունքի վրա, վիրավորվել է 6 մարդ

Աֆղանական իշխանությունները հայտարարում են զինված անձանց կողմից երկրի հարավում տեղակայաված Քանդահար քաղաքի ոստիկանական բաժանմունքի վրա իրականացված հարձակման մասին, հաղորդում է ВВС-ի ռուսական ծառայությունը:

Իշխանությունները հաղորդում են, որ գրոհայինները գրավել են դատարկ դպրոցը, որտեղից կրակ են բացել ոստիկանական մերձական բաժանմունքի ուղղությամբ: