9 հուլիսի 2012 - 20:55 AMT
Համիդ Կարզայ. Աֆղանստանի իշխանությունները պատրաստ են հաշտության գնալ թալիբների հետ

Աֆղանստանի նախագահ Համիդ Կարզայը պատրաստ է շարունակել հաշտության հասնելու համար «Թալիբան» շարժման հետ բանակցությունները, եթե վերջիններս հրաժարվեն բռնությունից և չփորձեն ոտնահարել ազատությունը:

Կարզայը նաև հայտարարել է, որ «լիովին աջակցում է» թալիբների`բոլոր բանտարկյալներին ազատ արձակելու պահանջին, որոնք պահվում են Կուբայում` ԱՄՆ ՌԾՈւ բազայում:

Կուբայի բանտում են գտնվում նաև այն աֆղանցիները, ովքեր նեղադրվում են ահաբեկչության «Ալ-Քաիդա» միջազգային ահաբեկչական ցանցի հետ կապերի մեջ: