9 հուլիսի 2012 - 21:28 AMT
Ղրիմում նկարահանվում է «Կովկասի գերուհին» ֆիլմի ռիմեյքը

Ղրիմում տեղի են ունենում Լեոնիդ Գայդայի «Կովկասի գերուհին կամ Շուրիկի նոր արկածները» ֆիլմի ռիմեյքի նկարահանումները, հաղորդում է Կորրեսպոնդենտ.net-ը:

Նոր ֆիլմը կոչվում է Կովկասի գերուհին-2, կամ Շուրիկի ամենանոր արկածները. Նինայի դերը կխաղա Անաստասիա Զադորոժնայան, Շուրիկինը` Դմիտրի Շարակոիսը:

«Շատ ենք շտապում և շատ ենք աշխատում: Ցանկանում ենք ֆիլմը ցուցադրել կամ Նոր տարուն, կամ մարտի 8-ին»,-պատմել է ֆիլմի ռեժիսոր Միխայիլ Վորոնկովը: