10 հուլիսի 2012 - 11:39 AMT
Խորվաթիան շուտով կհամալրի ԵՄ անդամ պետությունների շարքերը

Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերը վավերացրել է ԵՄ-ին Խորվաթիայի անդամակցության մասին պայմանագիրը: Նա հույս է հայտնել, որ Խորվաթիայի անդամակցումը Եվրամիությանը կնպաստի իրավիճակի կայունացմանը Բալկաններում:

Իր հերթին Ավստրիայում գտնվող Խորվաթիայի նախագահը հայտարարել է, որ հուսով է, որ վավերացման գործընթացը հաջող ավարտ կունենա նաև ԵՄ այլ երկրներում, այդ թվում Սլովենիայում, անկախ առկա տարաձայնություններից:

Ավստրիան դարձավ ԵՄ 11-րդ երկիրը, որը վավերացրել է ԵՄ-ին Խորվաթիայի անդամակցության մասին պայմանագիրը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: