10 հուլիսի 2012 - 12:40 AMT
Ուգո Չավեսը հայտարարել է, որ սկսում է իր քարոզարշավը ֆիզիկական գերազանց վիճակում

Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը, որն օնկոլոգիական հիվանդության պատճառով մի քանի վիրահատություն է տարել, հայտարարել է, որ սկսում է իր քարոզարշավը ֆիզիկական գերազանց վիճակում, հայտնում է Telesur ալիքը:

«Ամեն օրվա հետ ես ինձ ավելի լավ եմ զգում, և վստահ եմ, որ առողջական խնդիրները չեն անդրադառնա նախընտրական արշավի վրա»,-հայտարարել է Չավեսը Կարակասում: