10 հուլիսի 2012 - 12:49 AMT
Իսպանիայի օգնության առաջին տրանշը 30 մլրդ եվրոյի չափով կփոխանցվի հուլիսին

Իսպանիայի օգնության առաջին տրանշը 30 մլրդ եվրոյի չափով կփոխանցվի հուլիսին: Այդ մասին հայտարարել է Եվրախմբի նիստի ավարտին նրա նախագահ Ժան Կլոդ Յունկերը:

Նշենք, որ Եվրախումբը երկու տարով երկարացրել է իր գործող նախագահ Ժան Կլոդ Յունկերի մանդատը:

Իր հերթին արժութային և ֆինանսական հարցերի գծով եվրահանձնակատար Օլլի Ռենը հավելել է, որ եվրախումբը համաձայնեցրել է Իսպանիայի բյուջեի պակասուրդի կրճատման ծրագրի պայմանների մեղմացման հարցը: