10 հուլիսի 2012 - 13:55 AMT
Եգիպտոսի խորհրդարանն, անտեսելով ՍԴ որոշումը, հավաքվել է նախագահի հրահանգով

Եգիպտոսի խորհրդարանը, որը վերջերս լուծարվել էր երկրի Սահմանադրական դատարանի որոշմամբ, հավաքվել է նորընտիր նախագահ Մոհամմեդ Մուրսիի հրահանգով, հայտնում է ВВС-ի ռուսական ծառայությունը:

«Մենք այսօր հավաքվել ենք ստուգելու համար դատարանի որոշումը»,-հայտարարել է խորհրդարանի խոսնակ Սաադ Քաթաթնին: Այժմ Եգիպտոսում նոր դիմակայություն է հասունանում նախագահի և Ռազմական խորհրդի միջև: