10 հուլիսի 2012 - 15:49 AMT
Աննան. Իրանը կարող է դրական ազդել սիրիական հակամարտության խաղաղ լուծման վրա

Իրանը կարող է դրական ազդել սիրիական հակամարտության խաղաղ լուծման վրա: Ինչպես հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը, այդ մասին հայտարարել է Սիրիայում ՄԱԿ և ԱՊԼ հատուկ դեսպանորդ Քոֆի Աննանը Թեհրանում Իրանի ղեկավարության հետ բանակցությունների ավարտին:

Իրանի ԱԳ նախարար Ալի Սալեհին իր հերթին կրկին աջակցություն է հայտնել Քոֆի Աննանի խաղաղ կարգավորման ծրագրին: Իրանը Սիրիայի նախագահ Ասադի գլխավոր դաշնակիցներից մեկն է: Ռուսաստանն առաջարկել է նոր միջազգային խորհրդաժողով հրավիրել Մոսկվայում Սիրիայի հարցով: Արևմուտքն ու նրա դաշնակից երկրները Ասադի հրաժարականը համարում են Սիրիայում խաղաղ կարգավորման անհրաժեշտ պայմանը: