10 հուլիսի 2012 - 18:36 AMT
Հոլանդիան ընդգծում է Ասադի ռեժիմի նկատմամբ պատժամիջոցների ավելացման անհրաժեշտությունը

Հոլանդիայի ԱԳ նախարար Ուրի Ռոզենթալը հայտարարել է, որ իր բրիտանացի գործընկերոջ հետ հանդիպման արդյունքում քննարկվել է Սիրիայի դեմ պատժամիջոցների խստացման հարցը` 16-ամսյա տևողություն ունեցող հակամարտությունները դադարեցնելու նպատակով, հաղորդում է Russian.irib.ir-ն:

Ռոզենթալն ընդգծել է Ասադի դեմ պատժամիջոցների ավելացման անհրաժեշտությունը:

Իր հերթին, Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ուիլյամ Հեյգլը ընդգծել է, որ «Սիրաին ոչ մի ապագա չունի, քանի դեռ Բաշար Ասադն իշխանության ղեկի մոտ է»: