10 հուլիսի 2012 - 19:14 AMT
Microsoft. Windows 8 ՕՀ վերջնական տարբերակը դուրս կգա 2012թ հոկտեմբերին

Windows 8 ՕՀ վերջնական տարբերակը դուրս կգա 2012թ հոկտեմբերին, հաղորդում է Lenta.ru-ն` հղելով Engadget բլոգը:

Windows 8-ն առաջին անգամ ներկայացվել է 2011-ի հունիսին: Դուրս էին եկել նախնական 3 տարբերակներ` սեպտեմբերին Developer Preview-ն, փետրվարին Consumer Preview և մայիսիսն Release Preview-ն:

Մինչև 2013թ հունվարի 31-ը Windows XP, Vista կամ Windows 7 օգտագործողները կկարողանան նոր համակարգին անցում կատարել 39.99 ԱՄՆ դոլարով: