
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ իր աղբյուրները բավականին ուշագրավ մանրամասներ են պատմել «Հարսնաքար» ռեստորանում զինվորական բժիշկ Վահե Ավետյանի սպանության մասին։
«Պարզվում է այդ դեպքից որոշ ժամանակ առաջ Վահե Ավետյանը վիրահատել է «Հարսնաքարի» երաժիշտներից մեկին, ով հիվանդանոցից դուրս գրվելուց հետո նրան ընկերների հետ հրավիրել է ռեստորան` շնորհակալություն հայտնելու համար։ և փաստորեն, հենց այդ օրն էլ ճակատագրական է եղել բժկի համար»,–գրումէ թերթը։