11 հուլիսի 2012 - 15:36 AMT
Օլիմպիական կրակը հասել է թագուհի Եղիսաբեթ Երկրորդի դղյակ

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը Օլիմպիական կրակը դիմավորել է Վինձորի դղյակում, ուր այն ներս է տարել նեթբոլի 74-ամյա լեգենդ Ջինա Մակգրեգորը, հայտնում է «Ինտերֆաքսը»:

Մակգրեգորը հորդառատ անձրևի տակ է ընկել: «Առավոտյան իմ տեսքն ավելի լավն էր»,-ասել է նա թագուհուն:

Օլիմպիական կրակի փոխանցավազքին մասնակցել է նաև թեթև ատլետիկայի մարզիկ 83-ամյա Ռոջեր Բանիսթերն ու հայտնի լողորդ Սթիվ Ռեդգրեյվը:

Կրակը Լոնդոն կհասնի հուլիսի 26-ին: