28 հոկտեմբերի 2004 - 18:48 AMT
ՂԱՐԱԲԱՂԻ ԺՈՂՈՎՐԴԻ ԿԱՄՔԸ ՊԵՏՔ Է ԱՐՏԱՀԱՅՏՎԱԾ ԼԻՆԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳԾՈՎ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններում պետք է առկա լինի Ղարաբաղի ժողովրդի կամքի արտահայտությունը: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ սենատի ՆԱՏՕ-ի հանձնախմբի նախագահ Բրյուս Ջեքսոնը, որը գլխավորում է Լեռնային Ղարաբաղում գտնվող ԱՄՆ Գերման Մարշալի հիմնադրամի պատվիրակությունը: Բ.Ջեքսոնը նաեւ նշել է ղարաբաղյան հիմնախնդիրը շուտափույթ լուծելու անհրաժեշտությունը: Ինչպես նշել է սենատորը լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատվիրակությունը Ստեփանակերտ է ժամանել Բաքու եւ Երեւան այցելելուց հետո, իսկ Ղարաբաղի մայրաքաղաքից հետո կմեկնի Թբիլիսի: