
ԱԻՆ-ում հուլիսի 11-ին` ժամը 17.12-ին տեղեկատվություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արցախի փողոցում: Ինչպես հաղորդում է ԱԻՆ կայքը, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արցախի փողոցի թիվ 38 հասցեում գտնվող «Երևանի քաղաքացիական կառույցների ուղեմաս» ՓԲԸ-ի տարածքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.29-ին, մարվել `17.47-ին:
Այրվել է պահեստի տանիքը` 20 քմ մակերեսով և կից պահեստավորված փայտ 1 խմ: Հրդեհի հետևանքով ձեռքերի թեթև այրվածք է ստացել ՓԲԸ-ի տնօրեն 1950 թ. ծնված Սիմոն Հակոբյանը, ու շտապօգնության բրիգադը տեղում ցուցաբերել է առաջին բուժօգնություն: