Մադրիդում ավելի քան 20 մարդ է վիրավորվել` արդյունաբերության նախարարության մոտ տեղի ունեցող հանքահորների բողոքի ակցիան ցրելիս: Ձերբակալվել է առնվազն 5 ցուցարար, հաղորդում է «Ռոսբալթը»` հղելով տեղի ԶԼՄ-ներին:
Տուժածների թվում 12 հանքագործներ են, 6 ոստիկաններ և 5 ցուցարարներ: Լուրջ վնասվածքների մասին չի հաղորդվում:
Չորեքշաբթի իսպանական մայրաքաղաքում բողոքում են լեռնարդյունաբերական ոլորտի աշխատողները, ովքեր դժգոհ են իշխանությունների` այս ոլորտի ծրագրերից: