12 հուլիսի 2012 - 12:27 AMT
ԵԱՀԿ գլխավոր քարտուղար. Ղարաբաղյան հակամարտությունը միայն խաղաղ լուծում կարող է ունենալ

Ղարաբաղյան հակամարտությունը միայն խաղաղ լուծում կարող է ունենալ, Երևանում կայացած համատեղ մամլո ասուլիսում հայտարարել են ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերն ու ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Ըստ Զանիերի, նրա այցը Հայաստան տարածաշրջանային այցի մաս է կազմում, և Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը նա նույն կոչով է հանդես եկել՝ «հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով»:

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը նշեց, որ մտահոգված է վերջին միջադեպերով շփման գծում և Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանագծում, հավելելով, որ «չնայած նրան, որ ստատուս-քվոն ինքնին լուծում չէ, կողմերը պետք է ձեռնպահ մնան շփման գծում գործողություններից»:

Լամբերտո Զանիերը նշել է նաև, որ հարկավոր է ուժեղացնել դիտարկումը շփման գծում, հետ տանել դիպուկահարներին, մշակել միջադեպերի հետաքննության մեխանիզմ, ինչպես նաև երկխոսություն հաստատել երկու երկրների հասարակությունների միջև: