12 հուլիսի 2012 - 13:21 AMT
Հորդառատ անձրևների հետևանքով Ճապոնիայում կան մարդկային զոհեր և անհայտ կորածներ

Առնվազն 3 մարդ է մահացել, ևս 5-ն անհայտ կորած է համարվում հորդառատ անձրևների հետևանքով Ճապոնիայում:

Ինչպես հինգշաբթի հայտարարել է փրկարար ծառայությունը, զոհվել են 70-80 տարեկան երեք կանայք, հաղորդագրություններ են ստացվում օգնության անհրաժեշտության և սելավների մասին:

Ջրհեղեղի սպառնալիքի պատճառով Կյուսյու կղզում հրահանգվել է տարհանել մոտ 50 հազար մարդու: