12 հուլիսի 2012 - 13:44 AMT
Իսրայելը հարված է հասցրել Գազայի հատվածին, մեկ զոհ կա, երկու վիրավոր

Մեկ պաղեստինցի զոհվել է, երկուսը վիրավորվել են Գազայի հատվածի ուղղությամբ իսրայելյան ՌՕՈւ հարվածի արդյունքում:

Ըստ ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ի, հարձակման է ենթարկվել «ՀԱՄԱՍ-ի ահաբեկչական օղակը, որը պատրաստ էր հակատանկային հրթիռ արձակել իսրայելցի զինվորների ուղղությամբ»:

Ըստ զինծառայողների, բանակը պատասխանատվությունը դնում է ծայրահեղական ՀԱՄԱՍ շարժման վրա: