12 հուլիսի 2012 - 14:48 AMT
Վլադիմիր Պուտինը հուլիսի 18-ին կբանակցի Թուրքիայի վարչապետի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հուլիսի 18-ին կբանակցի Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Էրդողանը Ռուսաստան կայցելի աշխատանքային այցով ՌԴ նախագահի հրավերով:

«Նախատեսվում է քննարկել երկկողմ հարաբերություններին, այդ թվում Բարձր մակարդակի համագործակցության ռուս-թուրքական խորհրդի երրորդ նիստի նախապատրաստմանն առնչվող հարցեր»,-ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ: