12 հուլիսի 2012 - 15:15 AMT
Հունաստանում գործազրկության մակարդակը նոր ռեկորդ է սահմանել

2012թ ապրիլին Հունաստանում գործազրկության մակարդակը նոր ռեկորդ է սահմանել` կազմելով 22.5 տոկոս: Այս մասին վկայում են հունական ELSTAT վիճակագրական գործակալության տվյալները: Այսպիոսով, ցուցանիշն աճել է 0.5 տոկոսային կետով: Հունաստանում գործազրկության մակադակը ավելի քան 2 անգամ գերազանցում է եվրագոտու երկրների գործազրկության միջին ցուցանիշը: Այդ ցուցանիշը շարունակում է անընդհատ աճել, հաղորդում է ՌԲԿ-ն: