12 հուլիսի 2012 - 16:29 AMT
Արաֆատի զարմիկը Թել Ավիվին մեղադրել է պաղեստինյան նախկին առաջնորդի սպանության մեջ

2004թ մահացած պաղեստինյան առաջնորդ Յասիր Արաֆատի զարմիկ Նասեր ալ Քիդվան Իսրայելի իշխանություններին մեղադրել է Արաֆաթին թունավորելու մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` հղելով «Ֆրանս Պրեսս» գործակալությանը:

«Մենք Իսրայելին մեղադրում ենք այդ մահաբեր նյութի միջոցով Յասիր Արաֆատին թունավորելու մեջ և սպանության համար մեղավորների դատավարություն ենք պահանջում»,-հայտարարել է ալ Քիդվան:

Արաֆատը մահացել է 2004թ, Փարիզի մերձակայքում գտնվող ռազմական հոսպիտալում: