12 հուլիսի 2012 - 21:26 AMT
Սիրիայի իշխանությունները պատրաստ են բանակցելու ընդդիմության հետ

Դամասկոսը պատրաստ է բանակցելու սիրիական ընդդիմության հետ, հայտարարել է Մոսկվայում Սիրիայի դեսպան Ռիհադ Հադդադը` Մերձավոր Արևելքի հարցերով Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ, ԱԳ փոխնախար Միխայիլ Բոգդանովի հետ հանդիպման ընթացքում:

«Հադդադը հաստատել է սիրիական իշխանությունների հավատարմությունը Քոֆի Աննանի ծրագրին»,-հաղորդում է Ռուսաստանի ԱԳՆ-ն: