13 հուլիսի 2012 - 12:22 AMT
ԱՄՆ-ն շարունակում է ուժգնացնել Իրանի դեմ ուղղված պատժամիջոցները

ԱՄՆ վարչակազմն ընդլայնել է Իրանի հանդեպ խտրական միջոցների ցուցակը: Առաջին հերթին նոր նախաձեռնությունները կանդրադառնան այն ընկերությունների վրա, որոնք մասնակցում են երկրի ազգային միջուկային ծրագրին, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը:

Բացի այդ, ԱՄՆ ֆինանսների նախարարությունն ընդլայնել է այն ընկերությունների ցուցակը, որոնց դեմ առևտրային պատժամիջոցներ են գործում: Դրանց թվում են՝ Noor Energy, Petro Suisse, Petro Energy, Hong Kong Intertrade ընկերությունները: