13 հուլիսի 2012 - 13:37 AMT
Ալկոհոլային ընկերություններն այսուհետ կարող են ստուգել իրենց բաժանորդների տարիքը Twitter-ի օգնությամբ

Twitter-ը Buddy Media ընկերության հետ համատեղ մշակել է օգտատերերի տարիքի հաստատման համակարգ ալկոհոլային բրենդերի և ընկերությունների աքաունթներին բաժանորդագրվելու դեպքում:

Նորամուծության նպատական է զերծ պահել անչափահասներին ալկոհոլի մասին տեղեկատվությունից:

Այդ գործառույթին միանալու համար ընկերությունը պետք է իրազեկի Twitter-ի աշխատակազմին և անվճար հասանելիություն ստանա փոստին: Ծառայությունը հասանելի է բոլոր բրենդերին: Վերջին ամսում նորամուծությունը փորձարկել են Jack Daniels, Jim Beam և Miller ալկոհոլային ապրանքանիշերը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: