Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեկ` հուլիսի 12–ին, հանդիպել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսի հետ: Նախարարության լրատվական բաժնի հաղորդմամբ, Սեյրան Օհանյանը շնորհավորել է դեսպանին ՀՀ-ում Իրանի դիվանագիտական առաքելության ղեկավարությունն ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթել հայ-իրանական հարաբերությունների զարգացման գործում:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-իրանական բազմակողմ համագործակցությանը վերաբերող, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներին ու հակամարտությունների կարգավորմանն առնչվող հարցեր: