13 հուլիսի 2012 - 12:18 AMT
Ադրբեջանական բանակում հերթական անգամ զինվոր է մահացել «դժբախտ պատահարի» հետևանքով

Մեկ զինվոր զոհվել է, ևս մեկը վիրավորվել Բաքվի զինմիավորման N զորամասում զորավարժությունների ժամանակ:

Ինչպես հայտնում է «Թրենդ» գործակալությունը, զենքի հետ անզգույշ վարվելու արդյունքում Նագիև Սահիլ Իլգար օղլուն ուսումնական հրաձգության ժամանակ անզգուշաբար սպանել է իր զինակից Ակպեր Նասիրովին, և վիրավորել Սուրեթ Մամեդովին: Նասիրովը զորակոչվել է բանակ Նեֆչալայի զինկոմիսարիատից:--