Չեխ ռեժիսոր Պետր Լոմը այս անգամ Հայաստան է բերել իր «Հետ` դեպի հրապարակ» ֆիլմը: Այն մասնակցում է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին:
«Այն եգիպտական հեղափախության մասին է, թվում է, ամեն ինչ լավ է, բայց դա այդպես չէ: Այն ավելի շատ անարդարացիության մասին է, որը կա ամեն տեղ: Այն համամարդկային թեմա է»,-ասաց Լոմը:
Տասն ամիս նկարահանումներ են կատարվել Եգիպտոսում նախքան հունվարյան հեղափության սկիզբը: Մեկ տարի անց բողոքի ցույցերը շարունակվում են, բայց Թահրիր հրապարակի կրքերն ու եգիպտական թավշե հեղափոխությունը տեղը զիջել են ավելի սթափ գիտակցման, որ Եգիպտոսը դեռ երկար պետք է պայքարի հին ուժային կառույցներից, արմատավորված կոռուպցիայից և ամենից առաջ, մարդու հիմնարար իրավունքների համատարած ոտնահարումից ձերբազատվելու համար: Մենք հետևում ենք հինգ տարբեր հերոսների` եգիպտական հասարակության խիստ տարբեր տեսանկյուններից. նրանք բոլորն էլ հեղափոխության սկսվելուց ի վեր տուժել են պետական անարդարությունից:
Ռեժիսորը գտնում է, որ հեղափոխությունները տարբեր են, իսկ Եգիպտոսի թեման նա ընտրել է, որովհետև արաբական աշխարհի խոշորագույն պետություններից մեկն է:
Պետր Լոմն արդեն երկու անգամ մասնակցել է հայկական կինոփառատոնին: