13 հուլիսի 2012 - 14:36 AMT
2012-ի հունվար-մայիսին Հայաստանում արտադրվել է 21878 կարատ ադամանդ

2012-ի հունվար-մայիսին Հայաստանում արտադրվել է 21878 կարատ ադամանդ 2011-ի նույն շրջանի 23851 կարատի դիմաց (անկումը 8,3տոկոսով): Այդ մասին հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը:

Հաշվետու շրջանում երկրում արտադրվել է 557,2 կգ ոսկերչական արտադրանք 2011-ի 124,5 կգ փոխարեն: Միաժամանակ, այդ արտադրությունում 2011-ի համեմատ արձանագրվել է 4,4 անգամ աճ:--