13 հուլիսի 2012 - 16:25 AMT
Սեյրան Օհանյանն ՄԽ համանախագահների հետ քննարկել է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր ընդունել է հերթական այցով տարածաշրջանում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեին, Իգոր Պոպովին և Ժակ Ֆորին:

Ինչպես PanARMENIAN.Net-ին հայտնում են ՊՆ լրատվական ծառայությունից, հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը: Համանախագահների խնդրանքով ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է հակամարտության շփման գծում տիրող ընթացիկ իրավիճակը, անդրադարձել է վերջին շրջանում լարվածության աճին և հրադադարի ռեժիմի հաճախակի դարձած խախտումներին` կարևորելով վստահության ամրապնդման միջոցառումների իրագործման անհրաժեշտությունը: