Սիրիայի նախագահ Բաշար Ասադի բանակի ևս 2 բրիգադի գեներալ մի քանի զինվորների հետ միասին փախել են Թուրքիա, ուրբաթ հաղորդել է Անատոլիական տեղեկատվական գործակալությունը:
Գեներալները մտադիր են միանալ ընդդիմադիրներին, որոնք գործունեություն են ծավալում Թուրքիայում:
Այսպիսով, Թուրքիա անցած սիրիացի բարձրաստիճան փախստականների թիվը հասել է 17-ի, հաղորդում է «Ինտերֆաքսը»: