13 հուլիսի 2012 - 19:50 AMT
ՀՀ նախագահը և ԵԱՀԿ ՄԽ-ն քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցով Երևան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեին (ԱՄՆ), Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ժակ Ֆորին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:

Հանդիպման մասնակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի ներկա փուլին և հետագա քայլերին վերաբերող հարցեր:

Համանախագահները ներկայացրել են նաև Բաքվում և Ստեփանակերտում ունեցած հանդիպումների արդյունքները, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: