13 հուլիսի 2012 - 21:25 AMT
Գեներալ Ռատկո Մլադիչի նկատմամբ դատական գործընթացը վերսկսվել է, նրա առողջությունը նորմալ է գնահատվում

Բոսնիական սերբերի բանակի նախկին հրամանատար Ռատկո Մլադիչը, բժշկական զննություն անցնելուց հետո վերադարձել է Նախկին Հարավսլավիայի միջազգային քրեական դատարանի բանտարկյալների կենտրոն , հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Նման հայտարարությամբ այսօր հանդես է եկել դատարանի մամլո քարտուղար Ներմա Ելաչիչը: Ըստ նրա, «բուժում չպահանջվեց», և Մլադիչը կրկին ի վիճակի է մասնակցելու լսումներին, որոնք կվերսկսվեն առաջիկա երկուշաբթի:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ դատական գործընթացը չի կայանա` Մլադիչի առողջական խնդիրների պատճառով: