13 հուլիսի 2012 - 20:53 AMT
Ն. Սիմոնյան. Կապելլոյի` Ռուսաստանի հավաքականի հետ աշխատանքների ծրագիրը համապատասխանում է ՌՖՄ պահանջներին

Ռուսաստանի ֆուտբոլային միությունում հավաքականի մարզչի որոնման հարցում չեն պատրաստվում հապաղել, որոշումը կկայացվի առաջիկայում: Այդ մասին հայտարարել է ՌՖՄ նախագահի պաշտոնակատար Նիկիտա Սիմոնյանը, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Իտալացի մասնագետ Ֆաբիո Կապելլոյի հետ հանդիպման բոլոր մասնակիցները գոհ են մնացել դրա արդյունքներից:

ՌՖՄ ղեկավարի պաշտոնակատարի խոսքով, հարմար թեկնածուի ընտրության հարցում չարժե ժամանակ ձգձգել: