14 հուլիսի 2012 - 15:03 AMT
Հանրապետականների թեկնածուն ԱՄՆ փոխնախագահի պաշտոնի համար կարող է լինել Քոնդոլիզա Ռայսը

ԱՄՆ քաղաքական շրջանակները մտահոգված են այն լուրերով, որ ԱՄՆ նախկին պետքարտուղար Ռայսը կարող է փոխնախագահ դառնալ, եթե նախագահ ընտրվի հանրապետական Միթ Ռոմնին:

MIGNews-ը գրում է, որ առաջիկա շաբաթներին Ռոմնին մտադիր է հայտարարել ԱՄՆ փոխնախագահի թեկնածուի անունը: Ըստ հրապարակման, Ռայսի թեկնածությունը լավագույնն է ցուցակում:

Նախկինում ասվել է, որ Իսրայել այցելության ժամանակ Ռայսը հայտարարել է, որ մտադիր չէ առաջադրվել նախագահի պաշտոնում: