14 հուլիսի 2012 - 16:25 AMT
Հենրի Մուրի «Արևային ժամացույց 1965» քանդակը գողացել են մետաղի ջարդոնի համար

Բրիտանական Հարթֆորշիրում գողերը առևանգել են Հենրի Մուրի հեղինակած բրոնզե քանդակը, որը տեղաադրված էր նրա տան հարևանությամբ: Ինչպես հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը, «Արևային ժամացույց 1965» կոմպոզիցիայի արժեքը 500 հազար ֆունտ ստեռլինգ է՝ մոտ 770 հազար դոլար:

Ոստիկանությունը կարծում է, որ գողերը պատրաստվում են քանդակը վաճառել մեատղի ջարդոնի համար: 2005թ. գողերն արդեն մի անգամ առևանգել էին Մուրի մեկ այլ քանդակ: