14 հուլիսի 2012 - 17:48 AMT
Երևանում հուլիսի 15-ին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ

Հայաստանի Հանրապետության տարածքում հուլիսի 15-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 16-19-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, որոշ հատվածներում հնարավոր է կարկուտ:

Ինչպես հայտնում է ԱԻՆ (Արտակարգ իրավիճակների նախարարություն) կայքը, օդի ջերմաստիճանը 15-ին կնվազի 2-3, 16-18-ը աստիճանաաբար կբարձրանա` 3-5 աստիճանով:

Երևանում հուլիսի 15-ին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, 16-19 սպասվում է առանց տեղումների եղանակ: