15 հուլիսի 2012 - 18:04 AMT
Ջավախքում վերաօծվել է Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցին

Սամցխե-Ջավախք նահանգի Ախալքալաքի շրջանի Կարծախ գյուղում վերաօծվել է Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցին:

Ինչպես հաղորդում է Հայ առաքելական եկեղեցու վրացական թեմի մալո ծառայությունը, եկեղեցու վերաօծման արարողությունը նախորդել է հայ մեծ աշուղ Ջիվանուն, ով ծնունդով Կարծախից է, նվիրված ավանդական տոնին:

Ծիսակատարությունն անցկացրել է Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը, Սամցխե-Ջավախքի նահանգապետ Վանո Ծիկլաուրին, բազմաթիվ հյուրեր Երևանից և Թբիլիսիից:

Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցին հիմնադրվել է XIX դ 30-ական թվականներին, իսկ 1880-96թթ դրա տեղում կառուցվել է նոր եկեղեի: