16 հուլիսի 2012 - 12:20 AMT
Դամասկոսում դաժան մարտեր են գնում զինյալ ընդդիմադիրների դեմ

Դամասկոսում և նրա մերձակայքում այժմ դաժան մարտեր են գնում ընդդիմադիրների դեմ: Ինչպես հայտնել է Քաթարի «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը, Մուրադ աշ Շամիի համակարգող կոմիտեների վրա հղումով, ինտենսիվ փոխհրաձգությունը շարունակվում է Մայդան, Զահրա, Էլ Ղազազ, Սինանն և մյուս շրջաններում: Մոտակա փողոցներն արգելափակված են անվտանգության ուժերով: Փակ է նաև դեպի միջազգային օդանավակայան տանող մայրուղին:

Սիրիայի ազատ բանակի հրամանատարությունը պնդում է, որ ապստամբներին հաջողվել է երկու զրահամեքենա խփել այս շրջանում,նրանցից հինգը՝ Տադամունում, տասնյակ վիրավորներ կան:

ԶՈւ զինծառայողները ձախողում են զինյալ ծայրահեղականների մուտքը երկիր Լիբանանի հետ սահմանակից շրջաններից, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: