16 հուլիսի 2012 - 12:42 AMT
Լոնդոնում պաշտոնապես բացվում է Օլիմպիական ավանը

Բրիտանիայի մայրաքաղաքում այսօր պաշտոնապես բացվում է Օլիմպիական ավանը Օլիմպիական զբոսայգում: Խաղերի մասնակիցները կբնակեցվեց 11 բազմահարկ շենրքերում և 2828 բնակարաններում:

Լոնդոնի Օլիմպիական ավանը տեղակայված է 36 հեկտար տարածության վրա: Օլիմպիադային ընթացքում այստեղ կապրի 16 հազար մարզիկ և մասնակից 203 երկրներից: Շատերը կկարողանան քննարկել մրցումներն ու ուղղակի շփվել 225 մ մակերեսի վրա, որը կարող է տեղավորել մինչև 5 հազար մարդու:

Այսօրվանից Լոնդոնում Խաղերի սպասարկման հետ կապ չունեցող տրանսպորտի երթևեկության արգելք է սահմանվում, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: