16 հուլիսի 2012 - 15:37 AMT
Ռուսական արբանյակներ կրող «Պրոտոն-Մ» հրթիռը կգործարկվի օգոստոսի 30-ին

Ռուսական արբանյակներ կրող «Պրոտոն-Մ» հրթիռի գործարկումը տեղի կունենա օգոստոսի 30-ին, ըստ նախնական տվյալների, երկուշաբթի «Ինտերֆաքս» գործակալությանն է հայտնել աղբյուրը Բայկոնուրում, որտեղից տեղի կունենա գործարկումը:

Կրիչ հրթիռի օգնությամբ տիեզերք կուղարկվեն «Ճառագայթ-5Բ» և «Յամալ-300« արբանյակները: Այժմ ընթանում է հրթիռի առաջին և երկրորդ մասերի կցումը: