16 հուլիսի 2012 - 15:54 AMT
Բելառուսում կբացվի ԱՊՀ դիտորդների շտաբը, որոնք կհետևեն խորհրդարանական ընտրություններին

Օգոստոսի կեսին Բելառուսում կբացվի ԱՊՀ դիտորդների շտաբը, որոնք կհետևեն խորհրդարանական ընտրություններին:

«Մենք արդեն սկսկել ենք ձևավորել ԱՊՀ դիտորդների առաքելությունը: Հուսով ենք, որ շտաբը կբացվի օգոստոսի կեսին»,-ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը փոխանցում է ԱՊՀ Գործկոմի նախագահ Սերգեյ Լեբեդևի խոսքը, որը հանդիպում է ունեցել Բելառուսի նախագահի հետ:

Լեբեդևն ասել է, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելության թեման քննարկվել է Ա. Լուկաշենկոյի հետ: