16 հուլիսի 2012 - 16:16 AMT
Իտալիայի արտաքին պարտքը կազմում է մոտ 2 տրլն եվրո

Իտալիայի սուվերեն պարտքը մայիսին հասել է նոր ռեկորդային ցուցանիշի և կազմել մոտ 2 տրլն եվրո: ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, իտալական կենտրոնական բանկի տվյալները վկայում են այն մասին, որ ապրիլի համեմատ, արտաքին պարտքն ավելացել է 17 մլրդ եվրոյով:

Տնտեսագետներն անհանգստացած են պարտքի ավելացմամբ` չնայած տնտեսման բոլոր միջոցների, որոնք ձեռնարկվում են Մարիո Մոնտիի կառավարության կողմից:

Էկոնոմիկայի նոր նախարար Վիտտորիո Գրիլլին առաջարկել է որպես այդ խնդրի լուծում տարեկան վաճառել 15-20 մլրդ եվրո արժողությամբ պետական ունեցվածք: