16 հուլիսի 2012 - 17:16 AMT
«Երևանյան» լճում հայտնաբերվել է անձը չպարզված տղամարդու դի

ԱԻՆ-ում հունիսի 15-ին` ժամը 19.56-ին տեղեկություն է ստացվել, որ «Երևանյան» լճում հայտնաբերվել է դիակ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես հաղորդում է ԱԻՆ կայքը, դեպքի վայր են մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատը, ճգնաժամային կառավարման կենտրանի օպերատիվ խումբը: Փրկարարները լճից դուրս են բերել անձը չպարզված տղամարդու դի: