ՆԱՏՕ-ի եվրոպական ՀՀՊ համակարգը կկառուցվի 8-10 տարվա ընթացքում, իսկ դաշնակից պետություններին դեռ հրավիրում են մասնակցելու այս նախագծին , հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսսենը:
«Նոր ենք միայն սկսել այդ գործընթացը և այդ համակարգը կստեղծվի հաջորդ 8-10 տարիների ընթացքում, որպեսզի պաշտպանի ՆԱՏՕ-ի եվրոպկան երկրների ամբողջ բնակչությանը»,-ընդգծել է Ֆոգ Ռասմուսսենը:
Խոսելով Մոսկվայի հետ համագործակցության մասին` նա ընդգծել է, որ համակարգն ավելի արդհունավետ կգործի, եթե համագործակցությունն իրականանա: