
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ ըստ իր աղբյուրների, շուտով տեղի է ունենալու Ուկրաինայում Հայաստանի դեսպան, ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար Անդրանիկ Մանուկյանի դստեր, երգչուհի Լուսինայի հարսանիքը: Ըստ թերթի տեղեկությունների` երգչուհու ընտրյալն աշխատում է ՀՀ նախագահի նստավայրում: Լուսինայի հարսանիքի քավորը կլինի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին` Լևոնը, իսկ քավորկինը` Սիրուշոն: Թերթը փորձեց ճշտել այդ լուրը Մանուկյանից:
Մանուկյանը չժխտեց իր դստեր ամուսնության լուրը: «Դրանում ի՞նչ արտառոց բան եք տեսնում, ախր դա ի՞նչ գրելու բան է, որ ուզում եք գրել: Հա ի՞նչ անենք, թե ով է նրանց քավորն ու քավորկինը, հիմա աղջիկը չպե՞տք է ամուսնանա, իրենք ընկերներ են, իրենց քավոր են ընտրել»,-ասաց Անդրանիկ Մանուկյանը: