17 հուլիսի 2012 - 12:22 AMT
Պայթյունի սպառնալիքի պատճառով փակվել է ԱՄՆ ու Կանադան կապող Ամբասադոր կամուրջը

Տեղադրված ռումբի մասին հաղորդագրության պատճառով երթևեկության համար փակվել է ԱՄՆ ու Կանադան կապող Ամբասադոր կամուրջը, որը սահմանի ամենածանրաբեռնված մասն է այդ երկու երկրների միջև, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, СВС հեռուստաալիքի վրա հղումով:

Ամբասադոր կամուրջով է անցնում ԱՄՆ ու Կանադայի միջև առևտրային բեռանփոխադրումների 25 տոկոսը: