17 հուլիսի 2012 - 10:05 AMT
«168 ժամ». Ս. Սաֆարյանը հավանական է համարում միասնական թեկնածուի գաղափարը Ավանում

«Այս մի ընտրության դեպքում` հաշվի առնելով, որ իմ թեկնածությունը քիչ ձայներ չի տարել, ուզում եմ հավատալ, որ միասնական թեկնածու ունենալը հնարավոր կլինի»,-երեկ թերթի թղթակցի հետ զրույցում ասել է «Ժառանգություն» կուսակցության նախկին պատգամավոր Ստեփան Սաֆարյանը` պատասխանելով հարցին, թե ընդդիմությունը կկարողանա՞ մեկ ընդհանուր թեկնածուով հանդես գալ Երևանի Ավան վարչական շրջանն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքում, ամենայն հավանականությամբ, աշնանը կայանալիք մեծամասնական ընտրակարգով պատգամավորական ընտրակարգով պատգամավորական ընտրության ժամանակ: Ըստ թերթի, Ս. Սաֆարյանի այս խոսքերը կարծես ուղղված են ՀԱԿ-ին: «Երբ որ Ռուբեն Հայրապետյանն այլևս մանդատ չի ունենա, և ընտրատարածքը թափուր կմնա, այդ ժամանակ մենք կքննարկենք կոնկրետ այդ ընտրատարածքի հարցը»,-իր հերթին ասել է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը: Հիշեցնենք, որ Ռ. Հայրապետյանը «Հարսնաքարում» տեղի ունեցած ողբերգությունից հետո հայտարարել է, որ վայր է դնում մանդատը: